Class Break

Class Break

124 Episodes

Դասամիջոց
Հեռուստասերիալի հիմնական իրադարձությունները ծավալվում են դպրոցում։ Այն իր տեսակի մեջ կրթադաստիարակչական, թեթև
ժամանցային ժանրի հեռուստասերիալ է։ Սերիալի հիմքում ընկած է ուսուցիչ–աշակերտ, հայրեր–որդիներ դարավոր
«հակամարտությունը»։
Դպրոցում բոլորին հայտնի են 11-րդ Ա դասարանի արկածներն ու ուսման հանդեպ անտարբեր
վերաբերմունքը։ Թվում էր, թե այլևս չեն գտնվի այնպիսի ուսուցիչներ, ովքեր պատրաստ կլինեն
ամեն գնով հավատարիմ մնալ ուսուցչի կոչմանը և զբաղվել անհնազանդ դասարանի
դաստիարակությամբ։
Այդ ծանր փորձառությունը իրենց ուսերին են վերցնում Հայոց լեզվի և գրականության, ինչպես
նաև ռազմագիտության ուսուցիչները։ Երկար ու տանջալից ճանապարհ անցնելուց հետո նրանք
վերջապես կարողանում են կարգի բերել դժվար դաստիարակվող ու անկարգ դասարանը։
Սերիալի հիմնական ասելիքը ուսուցչի դերի բարձրացումն է արդի հասարակության մեջ։ Այն
պատմում է բարության, հարգանքի, մարդասիրության, ընկերասիրության և
ռազմահայրենասիրության մասին։ Սերիալն ի ցույց է դնում ժամանակակից աշակերտների
մոտեցումները կյանքի, ուսման և մարդկային բարդ փոխհարաբերությունների նկատմամբ։

Գլխավոր պրոդյուսեր՝ Ռոբերտ Օղլախչյան Պրոդյուսեր՝ Աշոտ Տեր-Մաթևոսյան
Սցենարի հեղինակ՝ Անահիտ Շահսուվարյան. Ռեժիսոր՝ Արսեն Թովմասյան
Բեմադրիչ-դեկորատոր՝ Վալենտինա Նավասարդյան Օպերատորներ՝ Արտյոմ
Սուվարյան, Հայկ Համազասպյան. Դիմահարդար՝ Մայա Աղաջանյան
Գլխավոր օպերատոր՝ Արթուր Կոստանյան. Ադմինիստրատոր՝ Արթուր Նավասարդյան
Դերակատարներ՝
Անուշ Արևշատյան, Սոֆյա Պողոսյան ,Վան Շահնազարյան,Աշոտ Տեր-Մաթևոսյան,Թամարա
Գևորգյան,Դավիթ Հակոբյան,Մանե Հովհաննիսյան, Նորիկ Արուստամյան, Կարինե Ոսկանյան,
Ռոման Բաբայան, Վահագն Սիմոնյան, Երմինա Զախարովա, Մուրադ Նադիրյան, Առաքսյա
Մելիքյան, Յուրի Առաքելյան, Սամվել Ղալեչյան, Քրիստինա Տորոսյան, Գոռ Մնացականյան,
Էնթոնի Հարությունյան, Անի Միքայելյան,Շուշի-Աննա Աղասյան, Էլինա Սահակյան, Անիտա
Վարդանյան

Class Break