Srti Taniqnerov

Srti Taniqnerov

48 Episodes
4K badge

«Սրտի տանիքներով» հեռուստանախագծում ներկայացվում են մեր քաղաքի (և ոչ միայն) ամենատեսարժան
ու կոլորիտային տանիքների վրա ընթացող մտերմիկ զրույցները։ Բաց երկնքի տակ մեր հերոսները բացում
են իրենց սրտի ամենանուրբ անկյունները։
Նախադեպը չունեցող ձևաչափով ներկայացվող այս երկխոսությունները տեղի են
ունենում տարատեսակ առիթների հետ կապված՝ հետաքրքրություն
ներկայացնող տանիքներին։ Զրույցի ընթացքում հաղորդման հեղինակը՝
խորաթափանց մոտեցմամբ, կարողանում է բացահայտել զրուցակցի հոգու
ամենածածուկ ապրումները։
Սա դերասանուհի Քնարիկ Զաքարյանի կողմից հաջողված փորձ է՝ իրեն հատուկ
նրբանկատությամբ ու զգացմունքայնությամբ խոսելու հերոսի հետ կյանքի
ամենատարբեր շրջանների ու իրավիճակների մասին՝ մանկությունից մինչև մեր
օրերը։
Հաղորդումը տարբերվում է լիակատար անկեղծությամբ, անմիջականությամբ ու
ջերմությամբ։

Հաղորդավար՝ Քնարիկ Զաքարան
Ռեժիսոր՝ Մովսես Սմբատյան
Պրոդյուսեր՝ Գայանե Մարգարյան

Subscribe Share
Srti Taniqnerov